Մարտի 12-ին, ժամը 16.40-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ղափանցյան փողոցի 1/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Մարտի 13-ին, ժամը 15.10-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 10 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Մարտի 13-ին, ժամը 19.50-ին, «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բագրատունյաց եւ Անանուն փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Մարտի 13-ին, ժամը 20.00-ին, «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բագրատունյաց փողոցի թիվ 93 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: