Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ապրիլի 17-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար արդեն 3 թեկնածու է առաջադրվել:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ իշխող «Հանրապետական» կուսակցությունն առաջադրել է գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի թեկնածությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Սասուն Միքայելյանի, ինչպես նաեւ ինքնաառաջադրվել է անկուսակցական Վաղարշակ Պողոսյանը:
Հրազդանում թեժ ընտրություններ են սպասվում: Նշենք, որ այսօր առաջադրվելու առաջին օրն է միայն:





























