Dundee Precious Metals կանադական ընկերությունը կհետախուզի Հայաստանում նոր հանքերը։ Այս մասին մարտի 14-ին՝ Երեւանում հայ-կանադական համաժողովի ժամանակ, NEWS.am-ի թղթակցին ասել է Հայաստանում ընկերության տնօրեն Հրաչ Ջաբարյանը։ Հանքանյութի հայտածումը գտնվում է Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերի սահմանին։
Նա նշել է, որ Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի մշակման արտոնագրի վաճառքից հետո ընկերությունը Հայաստանում շարունակելու է գործունեությունը։
«Հիմա մենք ուզում ենք կենտրոնանալ նոր հանքանյութի հետախուզման վրա։ Անցյալ տարի նախնական տվյալների հիման վրա մենք փոքր աշխատանք ենք կատարել մակերեւույթին։ Այս տարի արդեն մի քանի հանքահոր կփորենք։ Մակերեւույթին աշխատանքները նույնպես կշարունակվեն»,- ասել է նա։
Եթե արդյունքները լավ լինեն, ապա փորձնական հորատումից հետո ընկերությունը կանցնի հետախուզման ցանցի։
Հանքի հետախուզումը դեռ նախնական փուլում է գտնվում, եի պաշարները գնահատականներ դեռ չկան, ինչպես նաեւ չկան նախագծի մասին NI 43-101 կանադական չափանիշներով փաստաթղթեր։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին Dundee Precious Metals կանադական ընկերությունը հայտնել էր, որ Շահումյանի հանքավայրի իրավունքները վաճառել է ռուսական Polymetal International Plc.-ին։ Գործարքի արժեքը կազմել է 25 մլն դոլար։




























