Հակառակորդի կողմից 4.5 տարի առաջ հրազենային վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Գեւորգ Եղիազարյանի առողջական վիճակը բավականին բարելավվել է, նա շարունակում է բուժումը Գերմանիայում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է զինծառայողը, որի բուժման համար դրամահավաք էր կազմակերպվել:
Նա արդեն 4 ամիս է՝ բուժում է ստանում Գերմանիայում: «Արդեն յոթ ամիս է` գտնվում եմ Գերմանիայում եմ, վիճակս բավականին լավ է, կարողանում եմ նստել: Կոկորդի մեկ վիրահատություն արդեն արվել է, հիմա երկրորդին եմ պատրաստվում»,- գրել է Գեւորգը` շնորհակալություն հայտնելով մարդկանց իրեն աջակցելու համար: Դեռեւս հայտնի չէ, թե Գեւորգը երբ կվերադառնա Հայաստան:
Հիշեցնենք, որ Գեւորգ Եղիազարյանը վիրավորվել է 2011թ. դեկտեմբերի 27-ին, վնասվել է նրա ողերն ու ողնաշարը: Մոտ 4 տարի է՝ զինծառայողը տեղաշարժվել չի կարողանում: Հարազատների խոսքով՝ նրա բուժումը հնարավոր է միայն արտասահմանում:
Գեւորգ Եղիազարյանին օգնելու համար «Յունիբանկ»-ում բացվել էր հաշվեհամար հոր՝ Էդիկ Եղիազարյանի անունով: Անհրաժեշտ 56 հազար ԱՄՆ դոլարից 43 հազարը հավաքվել էր հանգանակություններով: Մնացած մասը մայիսի 7-ին փոխանցել էին կառավարության անդամները:





























