Չնայած Սիրիայից Ռուսաստանի օդատիեզերական ուժերի դուրսբերմանը՝ ռուսական բազաները կմնան եւ կհետեւեն հրադադարի ռեժիմի պահպանմանը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Խոսքը ռուսական կազմավորումների դուրսբերումը սկսելու մասին է: Սակայն Հմեյմիմի օդանավակայանն ու Տարտուսի ռազմածովային բազան կմնան: Գլխավոր հրամանատարի հրամանով, օդից, ցամաքից եւ ծովից կապահովվի դրանց ամբողջական անվտանգությունը: Այդ օբյեկտները կհետեւեն հրադադարի ռեժիմի պայմանների պահպանմանը»,- ասել է նա:

Պեսկովը նաեւ հավելել է, որ Սիրիայից ռուսական զինվորական կազմավորումների դուրսբերումը չի քննարկվել այլ երկրների առաջնորդների հետ, այլ միայն Բաշար Ասադի: