Վենեսուելայում եւս 60 օրով երկարացվել է տնտեսության մեջ արտակարգ դրության ռեժիմը: Համապատասխան հրամանը արդեն ստորագրել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն, հայտնում է նրա կայքը:
«Գործադիր իշխանությունը կարող է շարունակել պաշտպանություն տրամադրել վենեսուելացիներին ու Վենեսուելայի տնտեսությանը նրա դեմ մղվող տնտեսական պատերազմի պայմաններում»,- ասվում է փաստաթղթում, հայտնում է Lenta–ն:
Հաշվի առնելով, որ նավթը Վենեսուելայի արժութային մուտքերի հիմնական աղբյուրն է ՝ դրա համաշխարհային գների անկման ֆոնին Վենեսուելայում նկատվում է գնաճ ու սպառողական ապրանքների դեֆիցիտ:





























