ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը կոչ է արել ցրել Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, որը պատգամավորներին առաջարկել էր պետության ղեկավարի պաշտոնում իր գործունեությունը ճանաչել հանցավոր եւ ապակառուցողական։ Բացի այդ,  կուսակցությունը քննադատել էր ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Նրանք բոլորը հասարակության մեջ լարվածություն են ստեղծում»,- ասել է Գորբաչովը։ Նա ընդգծել է, որ ոչինչ չի պլանավորում ձեռնարկել ի պատասխան ՌԼԴԿ-ի հայտարարության։

Նշենք, որ ՌԼԴԿ-ն Պետդումայի քննարկման է դրել «ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովի եւ ՌԴ առաջին նախագահ Բ. Ելցինի քաղաքական գործունեությունը հանցավոր ճանաչելու մասին» օրինագիծը։ Այս մասին ասել էր կուսակցության ղեկավար Միխայիլ Ժիրինովսկին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։  Ժիրինովսկին նշել էր, որ օրինագծի հավանություն ստանալը կախված է խորհրդարանական մեծամասնությունից։