Մարտի 14-ին, ժամը 00.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի պատռված վերքով Երեւանի Հովնաթանի փողոցի տներից մեկից իրենց մոտ է տեղափոխվել 33-ամյա Արթուր Ս.-ն, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է քարով գլխին հարված ստանալու հետեւանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 21.30-ին տանը, վիճաբանության ժամանակ, Արթուր Ս.-ն ոտքով հարվածել է հորեղբոր` 63-ամյա Արտավազդ Ս.-ի որովայնին` պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ վերջինիս որդիները` 27-ամյա Արամ Ս.-ն եւ 35-ամյա Գարեգին Ս.-ն, քարով, ոտքերով եւ ձեռքերով հարվածներ են հասցրել Արթուր Ս.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:

Նշանակվել է ԴԲՓ:

Արամ եւ Գարեգին Ս.-երը բերման են ենթարկվել:

Կատարվում է հետաքննություն: