Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ապօրինի զենք եւ ռազմամթերք պահելու կասկածանքով, Հրազդանի կիրճի ռեստորանային համալիրներից մեկի մոտից բերման են ենթարկել 45-ամյա Գարիկ Պ.-ին` իր վարած «Մերսեդես E-280» մակնիշի ավտոմեքենայով, 21-ամյա Մարտին Պ.-ին` իր վարած «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայով, 18-ամյա Անդրանիկ Պ.-ին, 32-ամյա Հովսեփ Մ.-ին եւ 25-ամյա Հովհաննես Ղ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մարտին Պ.-ի «Միցուբիշի Պաջերո»-ից հայտնաբերվել է «ՍԿՍ» տիպի, 7,62 մմ տրամաչափի մեկփողանի, ակոսափող հրացան եւ 7,62 մմ տրամաչափի 20 փամփուշտ:

Կատարվում է հետաքննություն: