Ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Չարենցավանի հանրակացարանում կռիվ է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին 47-ամյա Ռիմա Մ.-ն հաղորդում է տվել, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հարեւանները՝ 30-ամյա Մելքոն Մ.-ն եւ 23-ամյա Անդրանիկ Մ.-ն, ծեծի են ենթարկել իրեն եւ որդուն` 26-ամյա Սեյրան Ա.-ին` պատճառելով վնասվածքներ:

Մելքոն եւ Անդրանիկ Մ.-երը ներկայացել են բաժին:

Կատարվում է հետաքննություն: