Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Մասիս քաղաքի Նոր թաղամասում հայտնաբերել եւ գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արարատ Զ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա մարտի 7-ին, ժամը 14-ի սահմաններում, ավտոտնակներից մեկի քարերը հանելով՝ մտել է ներս եւ գողացել հեծանիվ, ավտոմեքենայի պահեստամասեր եւ սալիկներ: Գողոնն առգրավված է:

Նախապատրաստվում են նյութեր: