Մարտի 14-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Քաջարանի բաժանմունքի ծառայողները, թմրանյութ ապօրինի պահելու կասկածանքով, Քաջարանի Աբովյան փողոցից բերման են ենթարկել 27-ամյա Գոռ Հ.-ին: Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է կանեփանման զանգված:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գոռ Հ.-ն հայտնել է, որ թմրամիջոցը քաղել է Քաջարանի գերեզմանների մոտակա տարածքում իր աճեցրած կանեփի թփից:
Նշանակվել է դատաքիմիական եւ տոքսիկոքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:




























