ԿԸՀ-ն իր այսօրվա՝ մարտի 15-ի նիստում, բաշխել է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները:
ԿԸՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանձնաժողովը «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի թվով 36 համայնքներում 2016 թվականի ապրիլի 17-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջեւ:
Ապրիլի 17-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների համար ձեւավորված թվով 86 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ`Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 38-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 27-ական,
Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 6-ական,
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 5-ական,
«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 5-ական,
«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 5-ական:
Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել 2016 թվականի մարտի 18-ից 23-ը` մինչեւ ժամը 18.00-ն:





























