Հայաստանում կպատժեն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք ապրանքանիշեր են գրանցում մյուսների մուտքը շուկա արգելափակելու համար։ Այս մասին մարտի 15-ին խորհրդարանում ասել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝    ներկայացնելով 2016թ. հանձնաժողովի աշխատանքային պլանը։

«Եթե ինչ-որ մեկը ապրանքանիշ է գրանցում ոչ իր աշխատանքի համար, այլ որպեսզի արգելափակի մյուսների մուտքը շուկա, ապա նման վարքը կհամարվի անբարեխիղճ եւ կպատժվի։ Մենք ուզում ենք օրենսդրության մեջ նման փոփոխություններ առաջարկել»,- ասել է Շաբոյանը։