Ռուսական օդատիեզերական ուժերը (ՕՏՈՒ) կշարունակեն հարվածներ հասցնել Սիրիայում ԻԼԻՊ-ի եւ ահաբեկչական այլ խմբավորումների ուղղությամբ: Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ, այս մասին Հմեյմիմ ավիաբազայում հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը:
«Որոշակի դրական արդյունքներ են արձանագրվել: Բազմամյա դիմակայությանն ու բռնություններին վերջ դնելու իրական հնարավորություն է ստեղծվել: Սակայն ահաբեկչության նկատմամբ հաղթանակի մասին խոսելը վաղ է: Ռուսական ավիախումբը խնդիր ունի շարունակել հարվածները ահաբեկիչների օբյեկտների ուղղությամբ»,- ասել է Պանկովը:




























