Մարտի 15-ին, ժամը 21.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Հոռոմ-Բենիամին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Գյումրի հատվածի մոտ 110-րդ կմ-ում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34 ZM 766 պ/հ մակնիշի (վարորդ՝ Մ. Ա. ծնված 1980 թ.) եւ «ՎԱԶ-2107» մակնիշի 34 FV 214 պ/հ (վարորդ՝ Գ.Գ.), ինչի հետեւանքով Գ.Գ-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Գյումրի քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնի փականները:




























