Ինչպես տեղեկացրել էինք` ոստիկանության Կումայրիի եւ Ախուրյանի բաժինների ծառայողները Գյումրիի Սպանդարյան փողոցի տներից մեկում հայտնաբերել եւ գողություն կատարելու կասկածանքով բերման էին ենթարկել 1976 թ. ծնված Արմեն Ղ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել էր, որ Գյումրիի «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցու սրահում 22-ամյա Հերմինե Հ.-ի ձեռքի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 40.000 դրամ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Արմեն Ղ.-ն խոստովանել է, որ 2015 թ. դեկտեմբերին Գյումրիի «Լաչինի միջանցք» կոչվող շուկայի տարածքում 36-ամյա Եղիսաբեթ Ն.-ի պայուսակից գողացել է 8.000 դրամ:

Նախապատրաստվում են նյութեր: