Սիրիայում Ռուսաստանի՝ 167 օր տեւած ռազմական գործողությունները Մոսկվայի համար 38 մլրդ ռուբլի են արժեցել։ Այս մասին են վկայում ՌԲԿ-ի անցկացրած հաշվարկները։ Ընդ որում, պարբերականի գնահատմամբ՝ ծախսերի հիմնական մասը՝ մոտ 33.7 մլրդ ռուբլի, բաժին է ընկել մարտական թռիչքներին։ Ընդհանուր առմամբ իրականացվել է ավելի քան 8.6 հազար թռիչք։
Մարտական թռիչքները, որոնց մեծ մասի դեպքում օգտագործվել են կարճ հեռավորությամբ շառավղով նորագույն Սու-35, Սու-34 եւ Սու-24 օդանավեր, ինչպես նաեւ Սու-25 գրոհիչ օդանավեր։
Երկրորդ ծախսատար կետը «Կալիբր» տիպի թեւավոր հրթիռների գործարկումն է եղել։ Ընդհանուր առմամբ իրականացվել է 48 գործարկում, յուրաքանչյուրը՝ մինչեւ 50 մլն ռուբլի արժողությամբ։ Ընդհանուր ծախսերի քանակը կազմել է 2.4 մլրդ ռուբլի։
Եվ վերջապես մեծ են եղել նաեւ զոհվածների ընտանիքների դրական փոխհատուցման եւ խոցված ռազմական տեխնիկայի ծախսերը։ Ռուսական կողմը Սիրիայում կորցրել է 3 զինծառայողի, որոնցից յուրաքանչյուրի հարազատներին վճարվել է 3 մլն ռուբլի։ Խոցված Սու-24 ռմբակոծիչի եւ Մի-8 ուղղաթիռի արժեքը կազմում է մոտ 390 մլն եւ 1.1 մլրդ ռուբլի։
Միաժամանակ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմը Սիրիայում Ռուսաստանի գործողությունների արժեքի մասին ոչ մի տեղեկություն չունի։




























