Գերմանիայում՝ Ստորին Սաքսոնիայում հավն ածել է «աշխարհի ամենամեծ ձուն», հայտնում է Local–ը: Թռչունի տերերը Ինգրիդ ու Գյունտեր Մայնեներն են: Նրանք որպես նախասիրություն հավի ճտեր են բազմացնում:

Մոտավորապես երկու շաբաթ առաջ ամուսինները 184 գրամ կշռող ձու էին գտել: Իսկ այս շաբաթ Մայնե զույգը ավելի մեծ ձու է գտել՝ 209 գրամանոց:

Մոտակայքում գտնվող Բնագիտության պետական թանգարանը մտադիր է ձուն որպես ցուցանմուշ ցուցադրել:

Գինեսի ռեկորդների գրքում գրանցված է 1956 թ. ԱՄՆ-ում հայտնաբերված ձուն, որը 454 գրամ էր կշռում: