Հրապարակվել է Ադրբեջանի Գերիների, պատանդների ու անհետ կորած քաղաքացիների գործերով պետհանձնաժողովի նոր կազմը:
Ինչպես հայտնել է Report–ը, հաձնաժողովի նախագահ է նշանակվել Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ լեյտենանտ Մադաթ Գուլիեւը, իսկ քարտուղար՝ Ֆուրիդին Սադիխովը:
Հանձնաժողովում ընդգրկվել են նաեւ ներքին գործերի փոխնախարար Օրուջ Զալովը, փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, աշխատանքի փոխնախարար Իլգար Ռագիմովը, երիտասարդության ու սպորտի հարցերով փոխնախարար Ինտիգամ Բաբաեւը, մշակույթի ու զբոսաշրջության փոխնախարար Ադալյաթ Վելիեւը, նաեւ պատգամավորներ, գործադիր իշխանության ներկայացուցիչներ, լրագրողներ, գիտական ու հասարակական գործիչներ:





























