Եթե բանը հասնի պատվավոր կոչումների, ապա պատվավոր կոչումների հիթ-շքերթ կարելի է սկսել: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ-ում հայտարարել է ԱԺ փոխնախագահ եւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթին:

ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելուիյթի՝ ՀՀ-ում ճակնդեղագործության տխուր արդյունքների ու ճակնդեղագործության նվիրյալների մասին ելույթից հետո, որի ընթացքում պատգամավորը կոչ արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին եւ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհել ՀՀ «պատվավոր ճակնդեղագործի» կոչում, Շարմազանովը նշեց, որ եթե բանը հասնի պատվավոր կոչումներ շնորհելուն, ապա պատվավոր կոչումների հիթ-շքերթ կարելի է սկսել:

«Էնքան պատվավոր կոչումներ կարող ենք շնորհել… «Պատվավոր հաճախորդ», «Պատվավոր բանջարագործ», «Պատվավոր տվայտվող», «Պատվավոր քամի տատանող»… չի կարելի»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, պառլամենտը բազմակարծության ամբիոն է, և շատ բնական է, որ տարբեր գործիչներ այս կամ այն հարցի, նաև այս հարցի վերաբերյալ, ունեն տարբեր կարծիքներ: «Պարզապես իմ կոչն է, որ մենք կարողանանք այդ ամենն իրականացնել պառլամենտական բառապաշարով»,-ընդգծել է նա: