Երեւանի Իսակովի պողոտայում այսօր՝ մարտի 16-ին, տեղի ունեցած վրաերթի դեպքով հարուցվել է քրեական գործ:

Նախնական տվյալներով՝ 2016թ. մարտի 16-ին` ժամը 07.00-ի սահմանում, Երեւան քաղաքի Իսակով պողոտայի եւ Վերֆել փողոցի խաչմերուկում, վարորդ Հ. Դանիելյանն իր վարած «ԲՄՎ-745» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն Գոհար Գրիգորյանին։  Վերջինս ստացած մարմնական վնասվածքներով շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի առթիվ 2016թ. մարտի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ստուգվել է  վրաերթ կատարած վարորդի սթափությունը եւ համաձայն սթափության վիճակի զննության արձանագրության`  վարորդը եղել է սթափ: Պարզվում են վրաերթի հանգամանքները։