Էթիկայի հանձնաժողովը եկամուտների մասին հայտարարագրեր է հրապարակում, սակայն դա ոչինչ չի փոխում։ Այս մասին մարտի 16-ին խորհրդարանում ասել է ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։

Նրա խոսքով՝ հանձնաժողովը տարիներ շարունակ տվյալներ է հավաքում, սակայն դրանից ավելին անել չի կարող։ Անգամ եթե հանձնաժողովը տվյալներում անհամապատասխանություն է նկատում, չի կարող դիմել իրավապահ մարմիններին։ «Ինչ-որ մեկն ասում է, իսկ ինչու՞ ոչ։ Թող դիմի։ Սակայն պետք է հասկանանք, որ եթե օրենքում նման լիազարություններ չկան, նա նման իրավունք չունի»,- նշեց Ջհանգիրյանը։