Եթե ՀՀԿ-ն մտածում է պետության համար կարեւոր անձանց բնակարանային խնդրի մասին, թող իրենց անտուն ՀՀԿ տատիկին բնակարան տա։ Այս մասին մարտի 16-ին խորհրդարանում ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
Դրան ի պատասխան՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը նշեց. «Չգիտեմ, թե ինչու եք Դուք անհանգստանում Ձեր տատիկի մասին, ասում ե, Ձեր, քանի որ ՀՀԿ-ն տատիկ չունի։ Կարծում եմ, կարիք չկա խորհրդարանի նիստերի դահլիճը վերածել շոուի»։





























