Մինչեւ ապրիլի 1-ը գնող ընկերությունները Հայաստանի ֆերմերներին ամբողջությամբ կվճարեն խաղողի համար: Այդ մասին խորհրդարանում կառավարության ժամի ընթացքում հայտնել է հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` պատասխանելով  «Բարգավաճ Հայաստանից» պատգամավոր Լյովա Խաչատրյանի հարցին:

Նման պայմանավորվածությունը, հավելել է նախարարը, ձեռք է բերվել բիզնեսի ներկայացուցիչների հետ վերջերս տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Արժե նշել, որ մեծ մասամբ նրանք արդեն վճարել են ֆերմերներին, հավելել է նա:  Ընդհանուր առմամբ   39 մլրդ դրամի (մոտ 79 մլն դոլարի. խմբ) պտուղ եւ բանջարեղեն է գնվել, որոնցից մնացել է վճարել 2,5-ը: