Հայաստանի կառավարությունը ֆերմերներին սուբսիդավորված վարկերի տրամադրումը   մեկ ամիս շուտ է սկսել: Այդ մասին կառավարական ժամի ընթացքում հայտնել է հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` պատասխանելով  «Բարգավաճ Հայաստանից» պատգամավոր Լյովա Խաչատրյանի հարցին:   

ACBA Credit Agricole բանկը մարտի 9-ից սկսել է վարկերի տրամադրումը, որպեսզի ֆերմերները կարողանան ավելի արագ նախապատրաստվել գարնանային աշխատանքներին, ինչպես նաեւ դիմակայեն հնարավոր վաղ ցրտահարություններին, հավելել է նախարարը:   

Հիշեցնենք, ֆերմերներին վարկերը տրամադրվում են  14 տոկոս դրույքով, որից  6 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը: