Հայաստանի կառավարության՝ մարտի 17-ին կայանալիք նիստի օրակարգում աշխատանքային օր տեղափոխելու մասին հարց է ընդգրկված: Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված որոշման նախագծի համաձայն, առաջարկվում է 2016 թվականի մարտի 28-ի աշխատանքային օրը տեղափոխել ապրիլի 2-ին` շաբաթ:

Հրապարակման համաձայն, «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակն է Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն տալ Սուրբ Հարության տոնին` մարտի 27-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները: