Գյումրիի ենթակառուցվածքների զարգացման նոր վարկը շատ արտոնյալ է լինելու: Այս մասին մարտի 16-ին՝ ՀՀ խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում, ասել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հարցին: Միջոցները հատկացվելու են ճանապարհների վերանորոգման եւ փողոցային լուսավորման համար:
ՎԶԵԲ-ի հետ բանակցությունները սկսվել են 2015թ. հոկտեմբերին: Նախնական տեղեկություններով՝ հանրապետությունը կարող է 23.5 մլն եվրո ստանալ, ընդ որում, 33.5 տոկոսը՝ դրամաշնորհի տեսքով:
Տոկոսադրույքը շատ ցածր է լինելու՝ ենթադրաբար 6-ամյսա Libor +1:



























