«Ռուսաստանի կոմունիստները» խնդրում են Գլխավոր դատախազությանը քրեական գործ հարուցել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի նկատմամբ «Հայրենիքին դավաճանելու» եւ «ժողովրդի կամքը չկատարելու» համար: Քննչական գործողությունների ընթացքում կոմունիստները առաջարկում են Միխայիլ Գորբաչովին կալանքի տակ պահել, որպեսզի նա չկարողանա արտասահմանում թաքնվել, իսկ նրան պատկանող «Գորբաչով- հիմնադրամից» էլ առգրավել ունեցվածքը, որպես «ապօրինի ճանապարհով ստացված», գրում է Lifenews-ը:
1991թ. մարտի 17-ին հանրաքվեի ժամանակ խորհրդային քաղաքացիների 77.85 տոկոսը կողմ էր արտահայտվել Խորհրդային միության պահպանմանը: Այդուհանդերձ, 1991 թ. դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի, Բելառուսի ու Ուկրաինայի նախագահները ստորագրել էին համաձայնագիր՝ ԽՍՀՄ լուծարման ու ԱՊՀ ձեւավորման մասին: Մի քանի օրից նրանց միացել էին եւս ութ հանարպետությունների ղեկավարներ, իսկ դեկտեմբերի 25-ին Միխայիլ Գորբաչովը վայր էր դրել երկրի նախագահի լիազորությունները:
Հավելենք, որ վերջին սոցհարցման արդյունքներով, եթե հանարքվեն այսօր լիներ, ապա ռուսաստանցիների 64 տոկոսը կողմ կքվեարկեր Խորհրդային միության պահպանմանը:





























