Մարտի 16-ին, ժամը 07.00-ին, «ԲՄՎ-745» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Իսակովի պողոտայի եւ Վերֆելի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 47-ամյա Գոհար Գրիգորյանին, ով շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:



























