Անհայտ ավտոմեքենայի վարորդը մարտի 16-ին, ժամը 20.50-ի սահմաններում Հրազդանի Միկրոշրջան թաղամասի շուկայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 18-ամյա երկու երիտասարդի  եւ դիմել փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ երիտասարդները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:

 Կատարվում է քննություն: