Հայաստանի ընտանեկան կապիտալում կչեղարկվի ծնողների համար բժշկական ապահովագրության հնարավորությունը։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է մարտի  17-ին կայացած Կառավարության նիստում։ Այսուհետ մինչեւ 18 տարեկան երեխային վճարվող ընտանեկան կապիտալը ծնողի կամ խնամակալի բժշկական ապահովագրության համար կարող է օգտագործվել առավելագույնը 50 տոկոսով, սակայն տարեկան մեկ մարդու համար 72 հազար դրամից ոչ ավելի։ Աշխատանքի նախարարության դիտարկումների համաձայն՝ այդ պատրվակով գումարը կանխիկացվում է, սակայն ծախսվում է այլ նպատակներով։ Այդ պատճառով որոշում է կայացվել ապահովագրության հնարավորությունը չեղարկել։

Հիշեցնենք, որ ընտանեկան  կապիտալը վճարվում է բազմազավակ ընտանիքներին։ Նպաստը 3րդ եւ 4-րդ երեխայի համար կազմում է 1 մլն դրամ, իսկ 5-րդ երեխայի համար՝ 1.5 մլն դրամ։