«Հանրապետություն» կուսակցությունը աջակցում է Սասուն Միքայելյանին՝ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում: Այս մասին հայտարարություն է տարածել «Հանրապետություն» կուսակցությունը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հանրապետություն» կուսակցությունը աջակցում է Սասուն Միքայելյանին՝ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում՝ համարելով նրան ամենաարժանավոր թեկնածուն՝ շնորհիվ Արցախյան ազատամարտում ցուցաբերած խիզախության ու  նվիրումի, պատգամավորական աշխատանքի բազմամյա փորձի, կառավարման ունակությունների ու քաղաքի խնդիրների լավագույնս իմացության:

«Հանրապետություն» կուսակցությունը կոչ է անում իր անդամներին ու համակիրներին ակտիվորեն մասնակցել Հրազդան քաղաքի 2016 թվականի ընտրություններին, պայքարել այդ պաշտոնում Սասուն Միքաելյան ընտրվելու համար»:

Նշենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու ապրիլի 17-ին: Իրենց թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, ՕԵԿ-ից՝ Արթուր Միսակյանը եւ անկուսակցական Վաղարշակ Պողոսյանը:

Նիկոլ Փաշինյանը դիմել էր Լեւոն Զուրաբյանին, որպեսզի այդ ընտրատարածքում տեղամասային հանձնաժողովներում ՀԱԿ-ի կողմից նշանակվեն Սասուն Միքայելյանի կողմից ներկայացված անձինք, սակայն մերժում էր ստացել: