Սիրիան պիտի միասնական երկիր մնա: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, պետության կառուցվածքի հարցը պիտի որոշի ժողովուրդը:
«Սիրիական պետության ներքին կառուցվածքը սիրիացիների հարցն է, սա այն թեման է, որը պիտի կարգավորվի ներառական գործընթացի հիման վրա, որին մասնակցում են կրոնական եւ էթնիկ բոլոր խմբերը, որոնք ապրում են Սիրիայի տարածքում` քրդերը կամ սուննիները, դրուզները եւ այլն», — ասել է Պեսկովը:
Բացի այդ, նա ընդգծել է, որ Ռուսաստանի համար կարեւոր է, որ Սիրիան միասնական պետություն մնա:





























