Այսուհետեւ ԲՀԿ տարածքային կառույցների աշխատանքների ընդհանուր համակարգմամբ զբաղվելու է ոչ թե Աբրահամ մանուկյանը, այլ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Այս մասին Facebook-ում գրել է ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյանը:
Անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կուսակցությունից հեռացնելու մասին տեղեկություններին, նա նշել է.
«Աբրահամ Մանուկյանը ոչ մի տեղից չի հեռացվել։ Պարզապես երեկ, խմբակցության նիստի ժամանակ, տիկին Զոհրաբյանը խմբակցությանը տեղեկացրել է, որ հանդիպել եւ զրուցել է Աբրահամ Մանուկյանի հետ, եւ փոխադարձ համաձայնությամբ որոշել են, որ պարոն Մանուկյանն այլեւս չի համակարգի ԲՀԿ տարածքային որոշ կառույցների գործունեությունը, այլ կզբաղվի բացառապես Շենգավիթի եւ Նորք-Մարաշի ԲՀԿ կառույցներով։ Դա եղել է նաեւ Աբրահամ Մանուկյանի ցանկությունը: Տարածքային կառույցների աշխատանքների ընդհանուր համակարգմամբ զբաղվելու է կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը»:




























