Չորս ուսանողներին Երեւանի պետական համալսարանից հեռացրել են ոչ թե նրանց քաղաքական հայացքների, այլեւ ֆիզկուլտուրայի դասերից բացակայելու պատճառով: Այս մասին մարտի 17-ին Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է Կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: «Նրանք երկու տարի չէին հաճախել այդ դասերին: Նրանց բացակայությունները լրացնելու ժամանակ էր տրվել, բայց նրանք այդ հնարավորությունից չեն օգտվել: Եթե հեռացումը քաղաքական լիներ, ապա կհեռացնեին միայն այն ուսանողին, ով այդ մասին հայտարարել է: Բայց նրա հետ միասին երեք այլ ուսանողների էլ են հեռացրել»,- հավելել է Մկրտչյանը: