Անկարայում մարտի 13-ին իրականացված պայթյունը ստանձնել է  «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) խմբավորումը։

Քրդական ANF-ի փոխանցմամբ՝  TAK-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե մարտի 13-ին Անկարայի սրտում իրականացված անձնասպան գործողությունն իրականցվել է քրդերի դեմ կոտորածի քաղաքականություն իրականացնողների դեմ։ «Գործողությունն իրականացրել է մեր ընկեր Սեհեր Չաղլա Դեմիրը։ Մեր թիրախն է քրդերի դեմ ցեղասպան քաղաքականություն իրականացնող իշխող կուսակցությունից հաշիվ պահանջելը, սակայն ոստիկանության միջամտության հետեւանքով, ցավոք, քաղաքացիական զոհեր եղան, որի համար ցավակցում ենք»,-նշվել է հայտարարության մեջ։

Նշենք, որ Անկարայում մարտի 13-ի երեկոյան ռումբով բեռնված մեքենան փորձել է պայթեցնել ոստիկանական ավտոբուսը, սակայն քաղաքային ավտոբուսի հանկարծակի շրջադարձի հետեւանքով մեքենան պայթել է հենց ավտոբուսի մոտ։ Մահացել են 37 քաղաքացի եւ վիրավորվել՝ 122-ը։