Սիրիայում Ռուսաստանի ՕՏՈՒ միայն մեկ նպատակ են հետապնդել՝ պայքարել ահաբեկչության դեմ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Սիրիայում գործողության մասնակիցներին պարգեւատրելու արարողության ժամանակ:
Նրա խոսքով, ՌԴ զինվորականները կանխել են ահաբեկչական խմբավորումների տարածումն ու աճը, ոչնչացրել դրանց զինամթերքի պահուստները, արգելափակել նավթի մաքսանենգության երթուղիները՝ զրկելով զինյալներին զգալի եկամուտներից:
Պուտինը նաեւ կարեւորել է այն հսկայական աշխատանքը, որն արվել է Սիրիայի պետականության ամրապնդման, դրա զինված ուժերի ամրապնդման համար:
Նրա խոսքով, Ռուսաստանը ստեղծել է պայմաններ խաղաղ գործընթացի համար, հարթվել է կառուցողական փոխգործակցություն ԱՄՆ ու մի շարք այլ երկրների հետ:





























