ԼՂՀ Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերում անց են կացվում տեսչական ստուգումներ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառումը, որն իրականացվում է Արցախի զինված ուժերի 2016թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի շրջանակում, նպատակ ունի տեսական ու գործնական պարապմունքների միջոցով պարզորոշել ստուգման ենթարկվող զորամասերի եւ դրանցում ընդգրկված բոլոր օղակի ստորաբաժանումների մարտական, կրակային, մարատավարամասնագիտական, ֆիզիկական, զորահավաքային, բարոյահոգեբանական եւ տեխնիկական պատրաստվածությունն ու ապահովման բոլոր միջոցների համապատասխանության մակարդակը ներկայացվող պահանջներին:





























