Ստամբուլի դատարաններից մեկը մտնելու ժամանակ ձերբակալված եւ այնուհետ ազատ արձակված անգլիացի դասախոս Քրիս Ստեփենսոնին արտաքսել են Թուրքիայից։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Քրիս Ստեփենսոնը 1999-ից դասավանդում է Ստամբուլի համալսարաններից մեկում եւ ձերբակալության օրն ի պաշտպանություն  խաղաղության կոչ արած ձերբակալված գիտնականների, գնացել էր դատարան։

Անվտանգության աշխատակիցները դատարանի մուտքի մոտ անգլիացի դասախոսի պայուսակում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության կողմից Նովրուզի մասնակցության հրավերն են գտել եւ ձերբակալել։ Նրան «ահաբեկչական կառույցի քարոզչություն անելու» մեղադրանքով տեղափոխել են դատարան, որից հետո արտաքսել Թուրքիայից։