Ղազախստանի սենատը օրենսդրորեն թույլատրել է քիմիական ամլացումը, հայտնում է Tengrinews-ը։

Խստացումներն  ուղղված են սեռական անձեռնմխելիության դեմ հանցագործությունները պատժելուն։ Ընդունվել է նաեւ մանկապիղծների հարկադիր բժշկական ամլացման մասին նորմը, ասել է Խորհրդարանի Սենատի սոցիալ-մշակութային զարգացման հանձնաժողովի անդամ Թոլեուբեկ Մուկաշովը

Ավելի ուշ Սենտանի հետնաբեմում Միջազգային հարաբերությունների, անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովի քարտուղար Բիրգանիմ Այթիմովան ասել էր, որ խոսքը մեկանգամյա ներարկման մասին է։

«Քիմիական ամլացումը ժամանակավոր երեւույթ է, որի անհրաժեշտությունը բխում է այդ մարդուն սեռական բռնությունից նախազգուշացնելուց»։