Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին եւ նրա հետ քննարկել սահմանադրական իրավունքի զարգացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հետ համագործակցությունը՝ այն արժեւորելով Արցախի համար: