Ճապոնիայում շատ են սիրում Յոկոհամա նահանգի ռամեն լապշան: Այստեղ այն առանձնահատուկ կերպ են պատրաստում՝ խոզի արգանակով եւ սոյայի սոուսով, ինչպես նաեւ առատ սխտորով եւ տարբեր համեմունքներով, որոնք գաղտնի են պահում:
«Yoshimuraya» ռեստորանը, որտեղ այս լապշայի համար ամեն օր հերթ է գոյանում, իր հայտնի լապշան ամբողջ Ճապոնիայում տարածելու միջոց է գտել: Այն սպիտակ հացով սենդվիչ է պատրաստում, որտեղ լապշան որպես միջուկ է օգտագործվում:
Ըստ Kedem-ի, ռամեն-սենդվիչներն արդեն հասցրել են նվաճել ճապոնացիների սերը եւ, չնայած բարձր գնին (մեկ հատը՝ 1.3 դոլար), արագորեն սպառվում են:



























