Խաղաղ օվկիանոս ընկած գերմանական հովվաշանը հինգ շաբաթ անց ողջ են գտել, հայտնում է  Gazeta-ն` վկայակոչելով ABC News-ին: Շան տերը` ձկնորս Նիկ Հեյվորթը, փետրվարի 10-ի առավոտյան հայտնել էր Լունա անունով շան անհետացման մասին: Հովվաշունը ձկնորսական նավում էր եւ ջուրն էր ընկել Սան-Կլեմենտե կղզու մոտակայքում  (ԱՄՆ):

Հեյվորթն օգնության համար դիմել էր «Կորոնադո» ռազմածովային բազայի ղեկավարությանը: Նա պատմել է, որ մեկ տարեկան Լունան շատ լավ լողորդ է: Տերը   90 տոկոսով վստահ էր, որ հովվաշունն ափ է հասել: 

Բազայի աշխատակիցները ստուգել էին կղզին, բայց ապարդյուն: Մեկ շաբաթ անց Լունային մեռած էին համարել: Սակայն  երեքշաբթի մարտի 15-ի առավոտյան շունը դուրս է եկել բազայի աշխատակազմին ընդառաջ, որը կղզի էր եկել աշխատելու: 

Շան առողջությունը գործնականում իդեալական էր, բայց մի քիչ հյուծված էր: Ենթադրվում է, որ Լունան կղզում մկներով էր սնվել: