Աճպարար Հմայակ Հակոբյանը հայտարարել է, որ կարող է բեմում կրկնել օպտիկական պատրանքը՝ նման հայելում աղջիկների արտացոլանքի նկարին: Ըստ նրա, բեմում այն ավելի տեսարժան կլինի, քան Instagram-ում վիճաբանությունների առիթ դարձած շվեյցարացի լուսանկարչի կադրը:
Հակոբյանը նշել է, որ հնարքի համար իրեն մի քանի հայելի է անհրաժեշտ: «Հայելիների բազմակի համակարգի շնորհիվ կարելի է պատրանք ստեղծել, որտեղ դուք մենակ չեք: Իսկ շատ ջանք գործադրելու դեպքում կարելի է նաեւ արտասովոր պատրանք ստեղծել ձեր նմանակների հետ: Այդ բոլոր կերպարները ձեր արտացոլանքն են, որոնք դուրս են գալիս հայելիներից: Լավ գաղափար է, կմտածեմ այդ մասին»,- հավելել է աճպարարը:
Իսկ լուսանկարի հեղինակը, որի գաղտնիքը լուծելու ուղղությամբ տանջվում են սոցցանցերում, Տիցյանա Վերգարին է: Սոցցանցում նրա հրապարակած լուսանկարում աղջիկներ են, որոնք մի քանի անգամ արտացոլված են հայելային պատի մեջ:




























