ԼՂ ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով մահացած 19-ամյա ժամկետային զինծառայող Հովհաննես Հարությունյանը ծնունդով Արմավիրի մարզի Արեւիկ գյուղից է, բայց բնակվում էր Աշտարակ քաղաքում: 

Արեւիկի գյուղապետ Գառնիկ Ծատուրյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ արդեն 15 տարի է՝ նա ընտանիքի հետ տեղափոխվել էր ու բնակվում էր Աշտարակ քաղաքում:  Հովհաննեսը երկու քույր եւ մեկ եղբայր ունի:

Նշենք, որ զինծառայողը զոհվել է մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նշենք, որ մարտի 17-ին եւ լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են թիրախային պատժիչ գործողությունների: