Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 17-ին, ժամը 23.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արտաշիսյան փողոցի թիվ 60ա շենքի բակում կայանած ավադողերով պահուստավորված փայտե պարունակում:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ եւ մեկ ջրատար:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «ԿաՄԱԶ» մակնիշի ավտոմեքենայի փայտե թափքում, որը ծառայել է որպես անվադողերի պահեստ (պատկանում է Մ. Ա.-ին):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.02-ին, մարվել՝ 00.22-ին:
Այրվել են «ԿաՄԱԶ» մակնիշի ավտոմեքենայի թափքի փայտե կառուցատարրերը` 20 քմ եւ թափքում` 25 անվադող:




























