«Ռուս- հայկական երիտասարդաական միություն» հասարակական կազմակերպությունը (РАМЕ) ծրագրում է կազմակերպել «ԴՈւ ՄԵՆԱԿ ՉԵՍ» բարեգործական միջոցառումը Սիրիայից եկած փախստականներին օգնության համար: Ակցիան կանցնի մարտի 23-ին 10:30-ին Էրեբունի շրջանում:
2016թ. պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում մոտավորապես 20 հազար փասխատական կա Սիրիայից: Միջոցառման նպատակը սիրիացի ընտանիքներին ( փախստականներին ) հումանիտար օգնություն ցուցաբերելն ու նրանց հայկական հասարակությանը ինտեգրելն է:
Միջոցառմանը կմասնակցի Հայաստանում ՌԴ արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Սիրիական արաբական հանրապետության դեսպանատան գործերի ժամանակավոր պաշտոնակատար Մհդ. Իսսամ Նայալը, Երեւանում ՌԳԿԿ տնօրեն Մարկ Կալինինը, նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Միջոցառմանը ներգրավված են լինելու այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են «Ռոսգոսստրախ Արմենիան», «Առեքսիմբանկ- գրուպպա Գազպրոմբանկը» «ԶԻԳ ԶԱԳ» ԲԲԸ-ն, «Մեդիսի» ատամնաբուժական կլինիկան, ELL PARTNERSHIP իրավաբանական ընկերությունը, Հայաստանի Օլիմպիական կոմիտեն, KELME ընկերությունը, «Ալֆա Ֆարմ» դեղագործական ընկերությունը: Միջոցառման ակտիվ մասնակիցն է լինելու նաեւ Ռուս- հայկական համալսարանը:
РАМЕ-ն երկու ամիս մոնիտորինգ է արել սիրիացի փախստականների սոցիալական վիճակի վերաբերյալ: Դրա արդյունքում բացահայտվել են մի քանի տասնյակ ընտանիքներ, որոնք ծայրաստիճան աղքան վիճակում են, առանց կյանքի համար նվազագույն պայմանների: Առաջին անգամվա համար որոշվել է օգնել Երեւանում ապրող 44 ընտանիքներին:
«Ռուս- հայկական երիտասարդական միություն» կազմակերպության նախագահ Գոհար Գումաշյանի խոսքով РАМЕ –ն կօգնի սիրիահայերի ընտանիքներին լուծել ամենաարդիական խնդիրները՝ պարենամթերք, կենցաղային տեխնիկա, անկողնային պարագաներ, անվճար իրավաբանական խորհրդատվություն, ատամնաբուժական ծառայություններ, հագուստի ու կոշիկ, դեղամիջոցներ:«Դե իհարկե մենք կօգնենք մեր հայրենակիցներին նաեւ բնակարանների վարձավճարների ու աշխատանքի ընդունվելու հարցերում»,- հավելել է Գումաշյանը:
Միջոցառումը շարունակական բնույթ է ունենալու ու կազմակերպվելու է երկու ամիսը մեկ:




























