«Ժառանգություն» կուսակցությունը ՀԱԿ-ից առաջ էր առաջարկում հրապարակել քվեարկածների ցուցակները եւ ընտրատեղամասերում տեսագրություն սահմանել։ Այս մասին մարտի 18-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
Նրա խոսքով՝ այդ պահանջների անհրաժեշտությունը նշում են նաեւ բազմաթիվ միջազգային դիտորդներ, եւ Հայաստանի համար դա շատ անհրաժեշտ է, որպեսզի ընտրացուցակներից բացառվեն հարյուրավոր «մեռյալ հոգիները»։
Նշենք, որ քվեարկածների ցուցակները հրապարակելուն եւ ընտրատեղամասերում տեսագրություն սահմանելուն դեմ էին արտահայտվել Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները։
Անդրադառնալով դիտարկմանը, թե «Ժառանգությունն» առաջարկում է նույն միջոցները, ինչ ՀԱԿ-ը, Փոստանջյանը պատասխանեց. «Մենք դա ավելի շուտ էինք առաջարկում, երբ ՀԱԿ-ը դեռ խորհրդարանում ներկայացված չէր, եւ 1990-ական թթ., երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունը՝ ՀՀՇ-ն, իշխող եւ հեղինակավոր էր»։





























