Երեւանի քաղաքապետարանի 2015թ. բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին որոշումն ընդունվեց 53 կողմ եւ 5 դեմ ձայներով:

Այսօր` մարտի 18-ին, Երեւանի ավագանու նիստում «Բարեւ Երեւան» դաշինքի անդամները դեմ արտահայտվեցին բյուջեին` կասկածներ հայտնելով հաշվետվության վերաբերյալ:

«Մենք ինչ էլ անենք, կան մարդիկ, որոնք կասկածելու են, փորձելու են սեւացնել: Պարզ երեւաց ամեն ինչ»,- ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` քվեարկության դնելով հարցը:

Նշենք, որ որոշմանը դեմ քվեարկեցին միայն «Բարեւ Երեւան» դաշինքի անդամները: